Առողջապահության լրատու 3.2010
Էնդոմետրիոզ. գործարար կանա′յք, զգուշացե′ք
Էնդոմետրիոզը` արգանդի լորձաթաղանթի` էնդոմետրիումի փոփոխությունն է: Հիվանդության զարգացման դրդապաըճառը մինչ այժմ պարզ չէ... Որոշ մասնագետներ համարում են, որ մեղավորը` իմմունիտետի անկումն է:
Իմունային համակարգը աղավաղված է ընկալում արգանդի լորձաթաղանթի բջիջները, առաջանում է ալերգիկ հակազդեցություն, ինչի հետևանքով արգանդը մեծանում է, այտուցվում և ուռչում: Մասնագետների մի այլ խումբ համարում է, որ պատճառը ոչ միայն իմունիտետն է, այլ նաև հորմենային գործոնը: Ինչև է... Անսպասելիորեն արգանդի լորձաթաղանթի բջիջները, դաշտանային արյան հետ սկսում են տարածվել արգանդի սահմաններից դուրս, դեպի այլ օրգաններ: Նրանք հայտնվում են արգանդային փողերում, որովայնի խոռոչում: Ամրանալով նոր վայրում, բջիջները ստեղծում են «կղզյակներ», որոնք էնդոմետրիոզի հիմքն են:
Որտե՞ղ է ցավում
Հաճախ էնդոմետրիոզով հիվանդ կինը չի զգում ոչ մի տհաճություն, գանգատներ և հիվանդությունը պարզվում է միայն գինեկոլոգի զննման արդյունքում: Հիվանդների որոշ մասը նկատում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում հայտնվող, շեքի շրջան և գոտկատեղ ներթափանցող ցավեր: Կարող են առաջանալ քիչ քանակությամբ քսվող արտադրուկներ: Նշված արտահայտումները խոսում են հիվանդության բավականին խորացած ընթացքի մասին:
Որոշ դեպքերում, էնդոմետրիոզը արտահայտվում է ուղիղ աղի թափանցող ցավերով, որոն ք ուժեղանում են սեռական ակտի ժամանակ: Հաճախ այդ ցավերը նպաստում են կնոջ սեռական զգացողության կտրուկ անկմանը: Ցավը կարող է առաջանալ նաև ծանր ֆիզիկական աշխատանքի կամ հոգնածության հետևանքով:
Վախեցե′ք արևից
Մասնագետները արձանագրել են այն փաստը, որ էնդոմետրիոզը «ընտրում» է այն կանանց, ովքեր վարում են ակտիվ, հուզական հագեցած կյանք, հաճախ են փոխում ապրելու վայրը, ճամփորդում են, ուշ են քնում:
Ռիսկի այլ խումբը` սեփական արտաքինի նկատմամբ չափից ավելի «հոգացող», սոլյարիներ և ծովափնյա հանգստավայրեր հաճախ մեկնող կանայք են: Արևի ճառագայթումը` հիվանդությանը նպաստող առաջին գործոններից է: Վտանգավոր են նաև հաճախակի մերսումը, տաք լոգանքները, ցեխաբուժությունը:
Գերակտիվ սեռական կյանք վարող, զուգընկերոջը հաճախ փոխող կանայք նույնպես բարձր ռիսկի խմբում են, քանի որ նրանց շրջանում տարածված է արգանդի հաճախակի քերումը:
Վերարտադրողական համակարգի ցանկացած ներխուժումը ավելացնում է էնդոմետրիոզով հիվանդանալու հավանականությունը: Ներարգանդային պարույրները, կեսարյան հատումը, կույրաղիքի հեռացումը, էրոզիաների այրումն ու արգանդը գրգռող այլ գործողությունները բարձրացնում են հիվանդանալու հավանականությունը:
Ամենավտանգավոր գործոնն է` աբորտը:
Ինչպե՞ս բուժել
Հիվանդությունը ախտորոշելու նպատակով անց են կացվում գերձայնային հետազոտություն, իմունային ստատուսի և հեշտոցի ու արգանդի միկրոֆլորայի քննությունները: Էնդոմետրիոզը նպաստում է հեշտոցում ախտածին միկրոֆլորայի զարգացմանը: Էնդոմետրիոզի օջախները հեռացնում են միայն այն դեպքում, եթե կա լուրջ վտանգ կյանքին և կնոջ օրգանիզմի բնականոն աշխատանքին: Վիրաբուժական միջամտություն է անցկացվում նաև այն դեպքում, երբ վերարտադրողական գործառույթը հնարավոր չե վերականգնել այլ միջոցներով:
Սակայն վիրաբույժի դանակը չի ազատի էնդոմետրիոզից, քանի որ հիվանդությունը կրում է նաև հորմոնային բնույթ: Դեղորայքային բուժումը հարկ է զուգակցել վիրաբուժական մեթոդների հետ: Առատ արնահոսությունների դեպքում նշանակում են արյուն կանգնեցնող միջոցներ: Հաճախ լավ արդյունք են տալիս դեղաբույսերն ու հոմեոպատիկ միջոցները:
Որոշ մասնագետների կարծիքով, վիրաբուժական միջամտությունը միայն բարդացնում է հիվանդության ընթացքը: Այդ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հիվբանդության կանխարգելմանը` նվազեցնել նյարդային լարվածությունը, կիրառել հանգստացնող գործողությունների համալիր, որը բաղկացած է լուսային և գունային թերապիայից, վիտամիններով հագեցած սննդակարգից, իմունիտետը բարձրացնող միջոցներից: Բուժման տևողությունը պայմանավորված է հիվանդության բարդության աստիճանով և ախտածին օջախների քանակությամբ:
Կարևորը` կանխարգելումն է
Չնայած, որ որոծ ռիսկի գործոնները հնարավոր չէ հեռացնել, գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնք կարող են նվազեցնել հիվանդանալու հավանականությունը.
-
Չունենալ սեռական հարաբերություններ մենստրուացիայի ընթացքում:
-
Աշխատել չօգտագործել տամպոններ: Տամպոնը, կուտակելով արյունը նպաստում է մանրէների զարգացմանը, և խանգարում են էնդոմետրիումի բջիջների կանոնավոր շարժմանը:
-
Չզբաղվել ֆիզիկական վարժություններով մենստրուացիայի ժամանակ: Արգանդն ու հեշտոցը փոխում են իրենց դիրքն ու աճում է էնդոմետրիումի բջիջների դեպի արյուններթափանցման հավանականությունը:
11.04.2011 Մեդ-Պրակտիկ
25.02.2016
Հարգելի Arpi, բարև Ձեզ: Ինչպես գիտեք էնդոմետրիոզի առաջացման հիմքում ընկած է իմունային համակարգի և հորմոնալ խանգարումները: Էնդոմետրիոզը կարող է դառնալ անպտղության պատճառ, սակայն պնդել, թե էնդոմետրիոզի առկայության դեպքում հղիություն չի լինի սխալ է: Ինչ վերաբերում է շոշափելուն, Դուք չեք կարող զգալ: Արտաքին էնդոմետրիոզը կարելի է վերջնական ախտորոշել լապարոսկոպիայի միջոցով:
Arpi
11.02.2016
Մեդ-Պրակտիկ
30.09.2013
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ, ըստ Ձեր նկարագրության հնարավոր է էրոզիայի առկայություն, ցանկալի է գիեկոլոգի խորհրդատվություն:
LILIT
28.09.2013
Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
25.04.2011
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
24.04.2011
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
24.04.2011
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
24.04.2011
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
23.04.2011
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
23.04.2011
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
23.04.2011
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
23.04.2011
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
22.04.2011
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
21.04.2011 Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
21.04.2011
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
20.04.2011
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
20.04.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8PgJKB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ